21/07/2018 16:15
«Գանձասար-Կապան»-ը ՀՖՖ նախագահի ընտրություններում կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը
«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ նախագահի ընտրություններում կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը։
««Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբն ուրախությամբ է ընդունել այն լուրը, որ Հայաստանի Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին։
«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը պաշտպանում է Արթուր Վանեցյանի թեկնածությունը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Վստահ ենք, որ նրա ընտրվելը միայն ու միայն կնպաստի հայկական ֆուտբոլի զարգացմանն ու առաջընթացին»,-ասված է ակումբի տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ ցանկություն ունի դառնալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։
Նա նաև ասել էր, որ իր թեկնածությունը կառաջադրի միայն այն դեպքում, երբ ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները հավաստիացնեն, որ դեմ չեն, որ ինքը լինի ՀՖՖ նախագահ:
Վանեցյանի թեկնածությանը պաշտպանելու մասին հայտարարել են «Արցախ», «Արարատ», «Փյունիկ», «Ալաշկերտ», «Բանանց», «Լոռի» և «Շիրակ» ակումբները։