21/07/2018 10:04
Քաղավիացիայի նոր ղեկավարը հայերեն տեքստերը կարդալու համար հատուկ աշխատակից ունի. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Քաղաքացիական ավիացիայի վարչությունից մեզ պատմեցին, որ նորանշանակ նախագահ 30-ամյա Տաթևիկ Ռևազյանը հայերեն գրել-կարդալ չգիտի, մարդ է պահում, որ տեքստերն իր համար կարդա, այդպես է աշխատում: Սա մի շարք օրենքների խախտում է՝ սկսած Սահմանադրությունից, վերջացրած պետական ծառայողի, լեզվի մասին օրենքներով: Մենք դիմեցինք Քաղավիացիայի վարչություն, որտեղից ասացին․
«Վարչության նախագահի հայերեն գրելու, կարդալու, խոսելու մակարդակը բավարար է, և այժմ աշխատում է իր լեզվի իմացության մակարդակի բարելավման վրա: Ինչ վերաբերում է տեղեկատվությանը, թե Տաթևիկ Ռևազյանը հատուկ մարդ է պահում, ով ամբողջ օրը տեքստերը կարդում է իր համար, որ լսելով հասկանա, այն չի համապատասխանում իրականությանը: Ուղղակի պետք է հաշվի առնել փաստը, որ նա 5 տարեկանից ապրել է Դանիայում, ուսումը ստացել է անգլերեն և դանիերեն լեզուներով: Նշենք նաև, որ փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է հայերեն լեզվով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: