21/07/2018 10:05
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից վերցրել են 999II 99 «գոլդ» պետհամարանիշը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետի հրամանով բարձրաստիճան նախկին բոլոր ոստիկաններից հավաքվել են նրանց մեքենաների ոստիկանական «գոլդ» պետհամարանիշերը։ Օրինակ՝ հետ է վերցվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի 999II 99 պետհամարանիշը։
Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
«Այո, այդ պետհամարանիշերի մի մասն արդեն հետ է վերցվել, և գործընթացը շարունակվում է»,- ասաց Օսիպյանը։ Մեր դիտարկմանը, թե ի՞նչ են անելու այդ պետհամարանիշերը, Օսիպյանը պատասխանեց. «Դրանք նորից չեն վաճառվելու։ Նախորդների փորձից հասկացվեց, որ դա նպատակահարմար չի»:
Ոստիկանապետը չնշեց, սակայն, թե նախկին պաշտոնյաներից պետհամարանիշերը հետ վերցնելն իրականում ինչ նպատակ է հետապնդում։
Իակ իրականում դրանք վերցվել են, որ նրանք իրենց նոր Հայաստանում էլ արտոնյալ չզգան՝ շրջանցելով օրենքները»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: