21/07/2018 11:42
Դու 10 անգամ հարցրել ես, թե ու՞մ եմ տեսնում հիմնական կազմում. Մեսսին` Սամպաոլիին
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները բաց կոնֆլիկտի մեջ են մտել գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլիի հետ ԱԱ-2018-ի ընթացքում:
Այս մասին «Մունդիալի պատմությունը» գրքում, գրել է արգենտինացի լրագրող Արիել Սենոսիան:
Նա մասնավորապես մեջբերել է ֆուտբոլիստների և մարզչի խոսակցությունը Խորվաթիայի ընտրանուն պարտվելուց հետո (0:3): Համաձայն հեղինակի, ֆուտբոլիստները մեղադրել են Խորխեին սխալ կազմի և մարտավարության համար:
-Մենք չենք հասկանում քեզ, չենք հասկանում` ի՞նչ ես ուզում մեզնից: Այլևս չենք վստահում քեզ և ուզում ենք մեր կարծիքը հայտնել,- ասել են ֆուտբոլիստները:
-Ինչի՞ վերաբերյալ,- պատասխանել է Սամպաոլին:
-Ամեն ինչի,- պատասխանել են ֆուտբոլիստները:
-Այսինքն դուք ցանակնում եք, ինքնե՞րդ որոշել կազմը,- հարցրել է մարզիչը:
-Դու ինձ արդեն 10 անգամ հարցրել ես, թե ու՞մ եմ ուզում տեսնել մեկնարկային կազմում, իսկ ում` ոչ: Ես երբեք անուն չեմ տվել: Բոլորի մոտ ասա, որ ես երբեք ոչ մեկի անունը չեմ տվել,- ասել է Արգենտինայի հավաքականի ավագ Լեոնել Մեսսին:
Այս արտահայտությունից հետո Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կլաուդիո Տապիոն, ով ներկա է եղել խոսակցությանը, Սամպաոլիին ասել է. «Դու պետք է հանձնվես»: