22/07/2018 17:55
ՀՀ տարածքում ՌԴ ռազմաբազայի մասին պայմանագրի որոշ դրույթներ կարող են վերանայվել. Տոնոյան
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի բացառում Հայաստանի և Ռուսաստանի միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ ռազմաբազայի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը:
«Դրանք քարի վրա գրված փաստաթղթեր չեն, և ժամանակի ընթացքում առաջանում են բավականին խնդիրներ, որոնք պահանջում են պայմանագրային իրավական փոփոխություններ: Իհարկե դա արվելու է», - Փանիկում լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Տոնոյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը։
Նրա խոսքով, Փանիկում տեղի ունեցած միջադեպը կարող է խթանել որոշ փոփոխությունների կատարումը: