23/07/2018 13:42
Deutsche Bank-ը 75 միլիոն դոլար տուգանք է վճարելու
Ամերիկյան իշխանությունները տուգանել են Գերմանիայի խոշորագույն բանկին՝ Deutsche Bank-ին, ամերիկյան ավանդային մուտքերի (ADR) թողարկման հետ կապված խախտումների համար:
ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովից հայտարարել են, որ Deutsche Bank-ի երկու ստորաբաժանում խախտում եր են թույլ տվել ADR թողարկման և շրջանառության ժամանակ:
Ըստ կարգավորչի՝ Deutsche Bank Trust Co. Americas-ը (DBTCA) 5 տարի շարունակ իրականացնում էր ADR-ի վաղաժամկետ թողարկում այն դեպքում, երբ ոչ բրոքերները, ոչ էլ հաճախորդները բաժնետոմսերի համար ռեկվիզիտների չէին տիրապետում:
Երկու ստորաբաժանումներն էլ համաձայնել են վճարել 75 միլիոն դոլարի տուգանք՝ մեղադրանքները կարգավորելու համար: