23/07/2018 10:47
Օզիլը լքում է Գերմանիայի հավաքականը
Կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտարարել է Գերմանիայի հավաքականում կրիերան ավարտելու մասին:
«Ծանր սրտով, վերջին իրադարձությունների հետ կապված շատ մտածելուց հետո որոշեցի, որ այլևս չեմ խաղա Գերմանիայի հավաքականի կազմում:
Ես զգում եմ ռասիստական և անարդար վերաբերմունք: Ես ազգային հավաքականի վերնաշապիկը կրել եմ հպարտությամբ և ուրախությամբ, բայց հիմա դա այդպես չէ:
Ինձ համար շատ դժվար էր այս որոշումը կայացնել: Ես միշտ մեծ ջանքեր եմ գործադրել, որպեսզի Գերմանիայի հավաքականը մեծ հաջողությունների հասնի:
Բայց երբ Գերմանիայի ֆուտբոլի միության բարձրաստիճան պաշտոնյաները չեն հարգում իմ թուրքական արմատները և ներքաշում են ինձ քաղաքական քարոզչություն մեջ, ապա դա ինձ ձեռք չի տալիս:
Դա այն պատճառը չէ, որի համար ես ֆուտբոլ եմ խաղում: Եվ չեմ նստելու և հանդուրժելու: Ռասիզմը չի կարող ընդունելի լինել», - գրել է Օզիլը:
Նշենք, որ Օզիլին Գերմանիայում սկսել են քննադատալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ լուսանկարի համար: