24/07/2018 16:24
«Deutsche Bank»-ը Ուզբեկստանին 500 միլիոն եվրո է տրամադրելու
Գերմանական «Deutsche Bank»-ը և Ուզբեկստանի Ազգային բանկը 500 միլիոն եվրոյի ներդրումային պայմանագիր են կնքել, հայտնում է Podrobno.uz-ը:
Միջոցներն ուղղվելու են տնտեսության տարբեր ոլորտների վարկավորմանը, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, բժշկության և այլն:
«Deutsche Bank»-ի միջոցների հաշվին վերաֆինանսավորվելու է ներմուծումն ԱՄՆ-ից, Չինաստանից,Կորեայից, Ճապոնիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից և Իսպանիայից: