24/07/2018 19:10
Իրանը պատասխան միջոցներ կընդունի, եթե ԱՄՆ-ն արգելափակի երկրից նավթի արտահանումը
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին հայտարարել է, որ Իրանը պատասխան միջոցներ կընդունի, եթե ԱՄՆ-ն արգելափակի երկրից նավթի արտահանումը, հայտնում է IRNA գործակալությունը:
«Եթե ԱՄՆ-ն ցանկանա այս ուղղությամբ լուրջ գործողություններ ձեռնարկել, ապա կբախվի Իրանի վճռական հակազդեցությանը»,- ասել է Ղասեմին:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել էր, որ Վաշինգթոնը շարունակում է աշխատել իրանական նավթի մատակարար երկրների հետ, որ նրանց ստիպի հրաժարվել հումքի գնումից: