25/07/2018 16:51
Հնարավոր պատուհան են փորձում գտնել. Ռիչարդ Միլսը՝ Փաշինյան-Թրամփ հանդիպման մասին (Տեսանյութ)
Դիտարկվում է հնարավորությունը, որ ԱՄՆ նախագահի ու ՀՀ վարչապետի միջև հանդիպում կայանա՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Նա ընդգծեց, որ երկու կողմերն էլ ցանկանում են հանդիպել, մինչդեռ թե՛ ԱՄՆ նախագահի, թե՛ ՀՀ վարչապետի գրաֆիկները խիստ հագեցած են:
«Այժմ հանդիպման համար հնարավոր պատուհան են փորձում գտնել, սակայն այս պահին հանդիպման մասին որոշում դեռևս կայացված չէ», - նշեց նա:
Դեսպանն ընդգծեց, որ Միացյալ Նահանգների կառավարությունն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը գոհ են երկկողմ հարաբերություններից:
Ն.Փաշինյանը Նյու-Յորք է մեկնելու սեպտեմբերին: