25/07/2018 09:57
ՊՆ-ն ուսումնասիրում է նախկինում բանակից ազատվածների ցուցակը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով՝ պաշտպանության նախարարությունը լծված է ուսումնասիրելու բանակից ազատվողների ցուցակը, ընդ որում՝ ուշադրության կենտրոնում են ոչ միայն պաշտոնյաների զավակները, այլև հասարակ անձինք: Մասնավորապես՝ դիտարկում են, թե ով, ինչի՞ համար է բանակից ազատվել, ի՞նչ հիմքով, որքանո՞վ է դա օրենքի սահմանում և այլն:
Ըստ այդմ՝ արդեն մի քանի ահազանգ ենք ստացել, որ մարդկանց, ովքեր տարիներ առաջ գումարով ազատվել են բանակից, անգամ դեռ դրա համար արած պարտքերն ու վարկերն էլ չեն փակել և ունեն զինգրքույկ, զինկոմիսարիատից անհանգստացնում են: Ստացվում է՝ մի քանի հազար դոլարը ջուրն են գցել, քանի որ այդ գումարներն արդեն հետ վերադարձնելու մասին խոսելը հեքիաթի ժանրից է»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: