25/07/2018 10:19
Ալիկ Սարգսյանը հոգնել է ու տրամադրված չէ շարունակել գործունեությունն ԱԺ-ում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը մտադիր չէ արտահերթ ընտրություններից հետո շարունակել իր գործունեությունը Աժ-ում.
«Տարիքս 60-ն անց է. որևիցե պաշտոնի չեմ ձգտում... Հոգնել եմ ամեն ինչից, տրամադրված չեմ ԱԺ-ում գործունեությունս շարունակել»:
Հարցին, թե ի՞նչն է պատգամավորին պահում ՀՀԿ-ում, վերջինս պատասխանեց.
«Երբ նավը խորտակվում է, համապատասխան կենդանիները լքում են նավը: Ես շատ զգուշավոր եմ, որ չհայտնվեմ այդպիսի խոսակցության կիզակետում: Դա դավաճանություն կհամարվի: Այնպես չէ, որ ես հրապուրված եմ այս կուսակցության անցած ուղիով, բայց ՀՀԿ-ին խնդրում եմ վերաբերվել հարգանքով` Նժդեհի գաղափարախոսության վրա հիմնված կուսակցություն է, ունեցել է լավագույն առաջնորդներ, պետականաշինության գործին մասնակցել է երկար տարիներ... Որ երկրում չարաշահումներ ու նեգատիվ է եղել, որը բերեց այս հանգուցալուծմանը` փաստ է: Որևիցե մեկին չեմ պաշտպանում, բայց ՀՀԿ-ին պետք է մի քանի շերտերով դիտարկել, չպետք է մի քանի մարդու արարքը տարածել բոլորի վրա»,- նշեց նա»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: