25/07/2018 10:33
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը համակարգ է վերադարձնում տարբեր քրեական գործերով անցած հովանավորյալներին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը շարունակում է համակարգ վերադարձնել նախկին իշխանությունների կոռումպացված, տարբեր քրեական գործերով անցած հովանավորյալներին:
Վերջերս կատարված նշանակումը դարձյալ այս շրջանակից է՝ մեկ տարբերությամբ: Մեր տեղեկություններով՝ օրերս ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի քեռին՝ Արամ Ազարյանն, աշխատանքի է անցել Արարատյան մաքսատանը՝ ստանալով բաժնի պետի պաշտոն:
Ազարյանը նախկինում էլ է աշխատել համակարգում: Երկար տարիներ հարկային տեսուչ է եղել, զբաղեցրած վերջին հաստիքը՝ Արաբկիրի հարկայինում տեսուչի աշխատանքն էր, և այդ ժամանակահատվածում հասցրել է մի քանի անգամ հեռացվել աշխատանքից կոռուպցիոն սկանդալների կենտրոնում հայտնվելու պատճառով, սակայն մշտապես գտնվել են մարդիկ, ովքեր միջնորդել են նրան աշխատանքի վերականգնելու հարցում»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: