25/07/2018 13:58
Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ինժեներական աշխատանքները. նախարար
Նախիջանում իրավիճակը վերահսկելի է մեր կողմից, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ինժեներական աշխատանքները՝ ամրացնելու իրենց դիրքերը: Մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի չեզոքացվեն այդ գործողությունները», - ասաց նա։
Պաշտպանության նախարարի խոսքով` Զինված ուժերն այնպիսի միջոցներ են ձեռնարկել, որոնք չեզոքացրել են միջդիրքային տարածության կրճատումը։