26/07/2018 09:48
Վեհափառի դեմ բողոքին միանալու են կրոնական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ պատերազմ հայտարարելով հայ առաքելականների դեմ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 28-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ հերթական բողոքի ակցիան կիրականացնեն։ Տեղեկություններ կան, որ Վեհափառի դեմ բողոքի ալիքը կարող է դուրս գալ վերահսկողությունից, քանի որ նախաձեռնողներին են միանալու կրոնական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ պատերազմ հայտարարելով հայ առաքելականների դեմ։ Վտանգը կանխազգալով՝ մեր տեղեկություններով, Գարեգին Բ-ն վերջին օրերին փորձում է տարբեր ուղիներով հարթել իր դեմ ընդվզողների ունեցած բողոքները։ Դրանց մեջ քիչ չեն իրենից տուժածներն ու քցվածները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում