26/07/2018 09:40
Մանվել Գրիգորյանն առողջական վիճակի պատճառով, հնարավոր է, ազատ արձակվի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` առաջիկայում հնարավոր է փոխվի ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, ու նա ազատ արձակվի. պատճառն առողջական վիճակն է: Գրիգորյանն, ինչպես հայտնի է, տառապում է քաղցկեղով, տարին առնվազն մեկ անգամ քիմիաթերապիայի կուրսեր էր ստանում արտերկրում: Բուժման հերթական կուրսը նա պետք է ստանար հունիսի 13-ին, սակայն տեղի է ունեցել ձերբակալությունը: Կալանքի տակ գտնվելու ընթացքում Գրիգորյանի առողջական վիճակը շարունակ վատանում է, և այդ հանգամանքն էլ կարող է որոշիչ դեր խաղալ խափանման միջոցը փոխելու հարցում: Նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե Գրիգորյանը կյանքի ու մահվան առաջ է կանգնած:
«Մարդուն ամեն օր որ տեսնում ես, թվում է, թե նույնը պիտի լինի, բայց ես ամեն օր աչքիս առաջ տեսնում եմ, որ վատանում է առողջական վիճակը», - ասել է նա»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում