26/07/2018 12:43
Աշխատավարձի և կենսաթոշակների բարձրացման հարցը դեռ հստակեցված չէ. նախարար
Հաջորդ տարվա բյուջեում աշխատավարձի և կենսաթոշակների բարձրացման հարցը դեռ հստակեցված չէ, լրագրողներին ասել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Էական տարբերություններ վերջերս հաստատված միջնաժամկետ ծախսերի ծրագրից քննարկվող տարբերակում առայժմ չկան», - նշել է նա:
Նախարարը կոչ արեց ծանոթանալ միջնաժամկետ ծախսերի ծրագրին, որում ամրագրված են 2019-ին կանխատեսվող հիմնական ցուցանիշները: