26/07/2018 12:57
Հարկահավաքին հարցնում եք հարկերը լա՞վն են, թե՞ չէ, իհարկե լավն են. ՊԵԿ նախագահ
Մենք հայտարարել ենք, որ տնտեսությանը միտված հարկային օրենսդրություն չունենք, բայց չեմ կարող գնահատել հարկային բեռը լավն է, թե վատը, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագագ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ՓՄՁ հարկային բեռը բարձ է նրանց եկամուտների դիմաց.
«Չեմ կարող գնահատական տալ այդ բեռը լավն է, թե վատը, որովհետև եթե ասեմ հարկային բեռը լավն է կամ վատը, նշանակում է ես՝ որպես հարկային վարչարար, իմ ֆունկցիոնալ պարտականությունների առումով անիմաստ հայտարարություններ եմ անում: Հնարավոր է, որ այդ հարկային բեռը իմ՝ տնտեսության վարման տեսանկյունից համար ոչ տանելի լինի: Ինձ համար որպես հարկային վարչարարի՝ տանելի է, որովհետև ես բյուջետային եկամուտներ ապահովելու խնդիր ունեմ», - նշեց նա:
ՊԵԿ նախագահը կոչ արեց բիզնեսի զարգացման քաղաքականությամբ զբաղվող գերատեսչությանը հարց ուղղել՝ արդյոք բիզնեսի համար հարկայի բեռը բարձր է, թե ոչ:
«Հարկահավաքին հարցնում եք հարկերը լա՞վն են, թե՞ չէ, իհարկե լավն են», - նշեց նա:
Դիարկմանը, թե շատ փոքր և միջին բիզնեսմեններ հայտարարում են, որ հարկային բեռը չթեթևացնելու դեպքում իրենք կփակեն բիզնեսները՝ Անանյանը հակադարձեց.
«Այսպիսի շանտաժային հայտարարությունները հուզականության շրջանակներում են: Ես այդպիսի շռայլություն իրավունք չունեմ ինձ թույլ տալ: Ես կատարում եմ իմ գործը ու հարկերը հավաքագրելու և բյուջետային ծախսային ծրագրերի համար համապատասխան ֆինանսավորում ապահովելու պարտականություն ունեմ և ձեր ասած այդ հուզականության շեմը ընդգրկվելու իրավունք չունեմ»: