26/07/2018 13:17
Չէի ուզի բոլոր բիզնեսմեններին հավաքեինք ճաղերի հետևում. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախագահին բավարարում է, որ գումարները բյուջե վերադարձնելուց հետո, բիզնեսմենները իրավական պատասխանատվության չեն ենթարկվում, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Եթե որպես տնտեսագետի եք իմ կարծիքը հարցնում, ապա ինձ բավարարում է դա, որովհետև չէի ուզի բոլոր բիզնեսմեններին հավաքեինք ճաղերի հետևում: Եթե այդպես անենք, ապա բիզնեսմեն չենք ունենա», - նշեց Անանանյանը:
ՊԵԿ նախագահը նաև ընդգծեց, որ նախկին գործունեության արդյունքում պատճառած վնասի վերականգնումն արդեն իսկ պատժամիջոց է: