28/07/2018 14:43
Փաշինյանն ու Լուկաշենկոն քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ մեղադրանքի հետ կապված իրավիճակը
Հայկական կողմի նախաձեռնությամբ հուլիսի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև։ Քննարկվել են երկկողմ համագործակցությանն ու դրանց ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանը։
Իսկ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Ն.Փաշինյանն ու Ա.Լուկաշենկոն քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ մեղադրանքի հետ կապված իրավիճակը:
Հիշեցնենք՝ Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: