28/07/2018 12:28
Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումը բողոքարկվելու է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկելու են նրան կալանավորելու մասին դատարանի որոշումը:
«Բողոքարկվելու է կալանավորելու որոշումը, և ընդհանրապես այդ քրեական գործը», - այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը:
Հիշեցնենք՝ երեկ առաջին ատյանի դատարանը բավարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: