29/07/2018 22:20
«Քաղաքացիական պայմանագրից» Երևանի քաղաքապետի թեկնածուն է Հայկ Մարությանը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ժամանակ որոշվել է, որ Երևանի քաղաքապետի թեկնածուն լինելու է դերասան Հայկ Մարությանը:
Նրա օգտին կողմ է քվերակել 8 կուսակցական: Ինչպես տեղեկացնում է Armtimes.com-ը, թեժ պայքար է եղել Ալեն Սիմոնյանի և Հայկ Մարությանի միջև: Նրանց համար քվեարկության երկորդ փուլ է անցկացվել: Սակայն, վերջնարդյունքում ընտրությունը կանգ է առել Մարությանի վրա: Ալեն Սիմոնյանի թեկնածությանը կողմ է եղել 5 հոգի:
Հիշեցնենք՝ հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց. Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը Կամո Արեյանն է։
Իսկ հուլիսի 16-ին Երևանի ավագանու նիստը, որը հրավիրվել էր քաղաքապետի արտահերթ ընտրության հարցով, չկայացավ։