31/07/2018 09:53
Հետևելով ՓՄՁ-ների տխուր վիճակին՝ ենթադրելի են դրսի հայ գործարարների կասկածները. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Վերջերս Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպեց տեղի հայ գործարարներին՝ հորդորելով ներդրումներ անել Հայաստանում: Ակնհայտ էր, որ նրանք դեռ չեն ցանկանում այդ առումով քայլ անել, քանի որ Հայաստանում անորոշությունը մեծ է: Այդ մասին բարձրաձայնեցին նաև հանդիպման ընթացքում, ինչին ի պատասխան Փաշինյանը հիշեց «Կիկոսի մահը»:
Հետևելով այսօրվա գործարար միջավայրին՝ ՓՄՁ-ների տխուր վիճակին, մնում է ենթարել, որ ամենևին էլ իզուր չեն դրսի հայ գործարարների կասկածները: Տեղի գործարարները չեն կարողանում հասկանալ, թե ինչպես են իրենց բիզնեսները փրկելու, Փաշինյանը դրսից ներդրումներ է ուզում բերել:
Մի հետաքրքիր դրվագ մեզ հայտնի դարձավ. հանդիպումից հետո գործարարներից մեկը զանգել է հայաստանցի ընկերոջն ու զարմացած ասել. «Էս ու՞մ եք ուղարկել, ինչ ասում ենք, ասում ա` տեր եմ: Ախպեր, դու նույնիսկ չգիտես վաղն ով ա լինելու տերը, էլ ու՞ր ես հիմա վեր-վեր թռնում», - տարակուսել է պետերբուրգցի հայ գործարարը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում