31/07/2018 11:25
Գործընկերների հետ ինտենսիվ քննարկումներ են ընթանում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխարինելու ուղղությամբ. ԱԳՆ խոսնակ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարության քայլերն ամբողջովին համապատասխանում են ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին համաձայնագրի դրույթներին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
Ավելի վաղ նշվել էր, որ հայկական կողմը ՀԱՊԿ գործընկերներին առաջարկել է սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը։
«Այս առնչությամբ ինտենսիվ քննարկումներ են ընթանում մեր գործընկերների հետ: Մեր ներգրավվածությունը ՀԱՊԿ-ում նպաստել է միայն այդ կառույցի ուժեղացմանը։ Եվ եթե ՀԱՊԿ վերջին նախագահություններն ենք նայում, ապա ՀԱՊԿ-ում կարևորագույն փաստաթղթերն ընդունվել են հենց մեր նախագահությունների օրոք», - ասաց Տիգրան Բալայանը։