31/07/2018 19:01
ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի համար առաջնայնություններ են Արցախի կարգավիճակն ու անվտանգությունը. Զոհրաբ Մնացականյան
ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում հայկական կողմի համար առաջնայնություններ են Արցախի կարգավիճակն ու անվտանգությունը, այսօր Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Էնցո Միլանեզիի հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նա վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:
Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից շարունակաբար հնչող ռազմական հռետորաբանությունը և հայատյացության սերմանումն ուղղված են խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերի տապալմանը։
Հանդիպմանը Հայաստանի և Իտալիայի ԱԳՆ ղեկավարները կարևորել են բանակցային գործընթացի առաջմղման համար խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը: