31/07/2018 20:30
Ռիվալդո. Եթե այժմ խաղայի, մեկից ավելի «Ոսկե գնդակ» կունենայի
Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն կարծում է, որ եթե այժմ շարունակեր պրոֆեսիոնալ կարիերան, կկարողանար պայքարել «Ոսկե գնդակ» մրցանակի համար: Ռիվալդոն մեկ անգամ այդ մրցանակը ստացել է 1999 թվականին.
«Եթե ես այժմ խաղայի, մեկից ավելի «Ոսկե գնդակ» կունենայի: Հիմա պայքարը Ռոնալդուի և Մեսսիի միջև է ընթանում, ինչը նշանակում է՝ մյուսները բավականաչափ լավը չեն: Այն, որ Լեոյի և Կրիշտիանուի գոլերի քանակը մասնակցած հանդիպումներից շատ է, վկայում է, որ ինչ-որ բան նորմալ չէ», - ասել է Ռիվալդոն:
«Ես շատ եմ հավանում այս ֆուտբոլիստներին, սակայն կարծում եմ՝ նրանց գերիշխանությունը խոսում է այն մասին, որ Իսպանիայում ֆուտբոլային կյանքում ինչ-որ բան այն չէ: Ամեն դեպքում, ներկայումս բարձրակարգ ֆուտբոլիստներն ավելի քիչ են, քան նախկինում էին»,- ասել է նա: