31/07/2018 17:36
Երևանում կկայանա Եվգենի Պլուշչենկոյի «KINGS ON ICE» սառցե շոուի նոր ծրագրի համաշխարհային պրեմիերան. մանրամասնում են կազմակերպիչները
Նոյեմբերի 25-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Եվգենի Պլուշչենկոյի «KINGS ON ICE» Սառույցի արքաները սառցե շոուի նոր ծրագրի համաշխարհային պրեմիերան, որի մասն է կազմելու սիրո մասին «Ախթամար» լեգենդի յուրօրինակ ներկայացում-մյուզիքլը սառույցի վրա: Սառցե շոուի հեդլայներներն են Եվգենի Պլյուշենկոն և Իրինա Սլուցկայան:
Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ռուս գեղասահորդուհի, աշխարհի կրկնակի չեմպիոն Ի. Սլուցկայան ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է գլխավոր կերպարներից մեկի՝ Անահիտ աստվածուհու դերում հանդես գալը: Առաջին անգամը չէ, որ նա Երևանում է, ու իրեն բավական մոտ է հայկական մշակույթը: «Ախթամար» առասպելն էլ կարդացել է մեկից ավելի անգամ:
Սառցե շոուի կազմակերպիչներն արդեն 4 օր է՝ Հայաստանում են, հասցրել են հիանալ ոչ միայն Հայաստանի տեսարժան վայրերով, այլև՝ խոհանոցով ու կոլորիտով:
Երաժիշտ, կոմպոզիտոր Ալեքսեյ Գալինսկին տեղեկացրեց՝ շոուի շրջանակներում համագործակցում են նաև հայ երաժիշտների հետ: Հատուկ այս ներկայացման համար գրված երաժշտությունը կկատարեն Հայաստանի լավագույն երաժիշտները:
Մանրամասն՝ տեսանյութում: