01/08/2018 14:00
Ազգային ժողովի 38 պատգամավոր երաշխավորել է Ռոբերտ Քոչարյանի ազատման համար
Ազգային ժողովի 38 պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար, Aysor.am-ին տեղեկացրեց Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը։
«38 պատգամավոր որպես անձնական երաշխավորություն ստորագրել է փաստաթղթի տակ, որով դիմում են ՀՀ գլխավոր դատախազին փոխել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը», - նշեց Սողոմոնյանը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ նման նախաձեռնություն պատրաստվում է ցուցաբերել ԱԺ Հանրապետական խմբակցությունը։ Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը Aysor.am-ին ասել էր, որ սկսել են ստորագրահավաքի գործընթաց, «ինչը բխում է թե կուսակցության, թե խմբակցության կողմից գործի առնչությամբ արված հայտարարություններից»: