Եթե կա նման հեղինակություն, ես չեմ ցանկանում այն կորցնել. Մհեր Մկրտչյանը՝ նոր ֆիլմի, մերժած առաջարկի ու քաղաքականության մասին

01/08/2018 17:20

Եթե կա նման հեղինակություն, ես չեմ ցանկանում այն կորցնել. Մհեր Մկրտչյանը՝ նոր ֆիլմի, մերժած առաջարկի ու քաղաքականության մասին


Թեև ջերմաստիճանը գրանցող սանդղակը տատանվում էր 41-42 աստիճանի միջակայքում, սակայն «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի սպասասրահում զով էր. հենց այդտեղ էինք ժամադրվել թատրոնի գեղարվեստական ղեկավար, սցենարիստ, ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ:

Aysor.am-ի առաջին իսկ հարցին՝ աշնանը կատակերգական նոր ֆի՞լմ ենք տեսնելու, կրտսեր Մկրտչյանը ժպիտով պատասխանեց՝ ֆիլմը մի քանի ժանրերի խառնուրդ է՝ կոմեդիա, դրամա, մի քիչ հեքիաթ, մի քիչ էլ աբսուրդ:

Մի տեսակ տպավորություն էր, թե սցենարիստը բոլոր ժամանակների քաղաքականությունն է բնութագրում, այնինչ, խոսքը «Լյուդվիգ անունով ոզնու» մասին էր: Բայց հենց այս նախադասությունը հուշեց՝ զրույցի թեման ոչ միայն ռեժիսորի պատրաստած նոր ֆիլմն է լինելու, այլև վերջին ամիսների ներքաղաքական անցուդարձը, որի ընթացքում հանրությունը մտավորականներին բարիկադի երկու կողմի սահմանազատեց: 

- Պարոն Մկրտչյան, մեկ ֆիլմում մի քանի ժանրի սինթեզումը չէ՞ր բարդացնում աշխատանքը: Չկա՞ր մտավախություն, որ կարող եք չհաջողել Ձեզ համար նոր ժանրում:

- Ժանրերի այս միքսն ինձ համար նոր ոճ է, ինչն էլ աշխատանքս ավելի հետաքրքիր դարձրեց: Գուցե մի կողմից վախ կա, քանի որ առաջին անգամ եմ այդ ժանրում աշխատելու, բայց մյուս կողմից էլ հետաքրքրությունս կրկնապատկվում է: Գիտեք, եթե ես զգում եմ՝ չեմ կարող «ձգել»՝ հրաժարվում եմ: Այսպես ասած՝ ինքնապահպանության ինստինկտն ինձ մոտ դեռ աշխատում է, չեմ ուզում կարիերայիս վերջ տալ: Այնպիսի դեպքեր, որ հրաժարվում եմ, հաճախ են եղել (ժպտում է՝ հեղ.):

- Կա՞ մի թեմա, որ վերջին շրջանում է առաջարկվել, բայց հրաժարվել եք:

- Այո՛, վերջերս առաջարկ ստացա նկարել ֆիլմ Ֆրունզի (Մհեր Մկրտչյանի՝ հեղ.) մասին, ինչը բոլոր տեսանկյուններից բավականին շահեկան էր: Այն կարևող էր և՛ մեծ ու մնայուն ֆիլմ լինել, և՛ ֆինանսապես շահավետ էր: Բայց միևնույն ժամանակ այսօրվա իրավիճակում նման նախագիծը ռեժիսորի համար ինքնասպանություն է, կարող է տապալել. սցենարն արդեն պատրաստի էին ինձ առաջարկել, ու առաջին հարցը, որ տվել եմ, հետևյալն էր՝ իսկ ո՞վ պետք է խաղա Ֆրունզ, կա՞ նման դերասան: Ցավոք սրտի՝ ես նման դերասանի չեմ տեսնում: Եվ հետո, սցենարը գրելուց ի՞նչ ինֆորմացիա եք ունեցել Ֆրունզի մասին, վիկիպեդիայի, համացանցի տրամադրած ինֆորմացիան բավական քիչ է նրա նկարագիրը ստանալու համար: Չէ՞ որ այն մարդիկ, ովքեր նրա մասին գրեթե ամեն ինչ գիտեն, այսօր շատ քիչ են մնացել, ցավոք: Այո՛, ես շատ բան գիտեմ, շատ բան եմ տեսել ու լսել, ապրել եմ այդ ընտանիքում, ահռելի արխիվ ունեմ, ու միգուցե մի օր գա այն օրը, երբ կնկարեմ… Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ էլ  առաջարկվեց թեմային առնչվող ֆիլմ նկարել, բայց հասկացա՝ տակից դուրս չեմ գա: Ես չեմ սիրում ինչ-որ բան նկարել միայն նկարելու համար: Ասենք թե, հանդիսատեսին նորից մի քիչ լացացրեցինք, հուզեցինք, բայց այսպիսի ֆիլմը պետք է այնպիսի խորը բովանդակություն ու արտիստիզմ ունենա, որ աշխարհին ընկալելի լինի:  

- Կարծես թե երկրաշարժի թեման ևս անշոշափելի եք թողնում, այնինչ՝ Ձեր արմատները դեպի Գյումրի են ձգվում:

- Միգուցե արմատներով հորս կողմից գյումրեցի եմ, բայց չեմ ծնվել Գյումրիում ու չեմ կարող ինձ համարել գյումրեցի: Այդ միջավայրում չեմ մեծացել, ինձ համար նույնիսկ մի քիչ խորթ է: Այլ հարց է, որ ես երկրաշարժը տեսել եմ. 16 տարեկան էի, ու հենց այդ օրը հայրս ինձ տարավ Լենինական՝ աղետից տուժած ընկերներին և բարեկամներին գտնելու: Երկրաշարժի մթնոլորտի մեջ օրեր եմ անցկացրել, քայլել եմ դիակների միջով, ամբողջ «կաշմառը» աչքիս առաջ է:

- Եվ ի՞նչ, չե՞ք ուզում Ձեր տեսածը շատերի պես էկրանավորել:

- Դա ինձ համար անհատական թեմա է, ու երբ երկրաշարժի մասին վատ ֆիլմ են անում՝ անձնական վիրավորանք ստացած մարդու պես սուր եմ արձագանքում: Դրա վառ օրինակը «Երկրաշարժ» ֆիլմն էր, որն ուղղակի հանցագործություն եմ համարում: Օրերից մեկ օր ինչ-որ մեկը պետք է հարցնի այն ժամանակվա՝ (նկատի ունի ֆիլմի նկարահանման շրջանը՝ հեղ.) Հայաստանի կողմից ֆիլմը հավանության արժանացրած պետական կառույցներին, թե ինչի՞ մասին էին մտածում… Երբ դու անդրադառնում ես այդպիսի նուրբ թեմայի, ապա պետք է այն կա՛մ շատ լավ անես, կա՛մ գոնե ձեռք չառնես: Ինձ համար այդ ֆիլմը «ձեռառնոցի» էր: Ես նրանում մասնակցած հայ դերասաններից շատերին եմ հարցրել՝ հանուն ինչի՞: Պատասխաններն են՝ փող, չեմ իմացել, հոյակապ ֆիլմ է… Որն է ավելի ազնիվ՝ չգիտեմ (մտածում է՝ հեղ.)… Ինչ վերաբերում է իմ նկարելուն, ապա անկեղծ կասեմ՝ ինձ առավել հետաքրքիր է շարժվել առաջ: Հետաքրքրված եմ այսօրվա ու վաղվա թեմաներով: Միգուցե գա ինչ-որ մի տարիք, երբ իմ ստեղծագործական կենսագրության մեջ կսկսեմ հետ նայել, անցածը ցանկանալ վերարտադրել: 46 տարեկան հասակում ուզում եմ ներկայով ու ապագայով ապրել, շարժվել առաջ (ժպտում է՝ հեղ.):

- Մեր օրերում ռեժիսորները շատ են անդրադառնում հանրության զգայականությունը շոշափող մի թեմայի՝ արցախյան պատերազմին: Դուք էլ երկու տարի առաջ այդ թեմայով ֆիլմ նկարեցիք: Վերջերս էլ Գյումրու թատրոնը թեմատիկ ներկայացմամբ հանդես եկավ: Նայե՞լ եք «Հարսանիք թիկունքում»-ը, որպես ռեժիսոր՝ ի՞նչ գնահատական կտաք:

- Ցավոք,դեռ չեմ նայել, ու կոռեկտ չի լինի խոսել մի ներկայացման մասին, որը չեմ տեսել: Բայց կա մի բան, որ ուշադրությունս գրավել է. բոլորը խոսում են ներկայացման առաջացրած հուզմունքի մասին, բայց դերասանական խաղի մասին ոչ մի խոսք: Այդ հանգամանքն ինձ շատ է վախեցնում, որովհետև լինի կինո, թե թատրոն, դրականն ընդգծելիս՝ ասում են՝ այս կամ այն արտիստը բեմում ֆանտաստիկ էր, հոյակապ ներկայացրեց: Ու հենց դրա բացակայությունն ինձ մի քիչ մտածելու առիթ է տալիս:

- Զգացել եմ, որ թեև առանձնահատուկ կարևորություն եք տալիս արտիստական խաղին, բայց ինքներդ գրեթե միշտ սկսնակ, չճանաչված դերասանների եք ընտրում:

- (Ժպտում է՝ հեղ.) ոչ միշտ, բայց հաճախ: Օրինակ՝ «Կյանք ու կռիվ»-ի ժամանակ ինձ համար սկզբունքային էր այն հարցը, որ պետք է նոր ու թարմ դեմքեր լինեն ֆիլմում: Մեր երկիրը փոքր է, ու գիտակցում էի, որ հանդիսատեսն արդեն հոգնել է նույն դեմքերից: Ինձ էլ, որպես ռեժիսոր, հետաքրքիր էր աշխատել նոր սերնդի հետ: Սովորաբար, իմ կյանքում չի եղել դեպք, որ գլխավոր դերի համար իմ ընտրած դերասանը փայլուն քաստթինգ անցած լինի: Միշտ էլ ավելի լավերն են եղել քասթինգի ժամանակ, բայց ես ինտուիտիվ եմ ընտրել:

- Ու ի՞նչ պետք է հուշի դերասանի մասին Ձեր ինտուիցիան:

- Մասնագիտական որակներից զատ միշտ կարևորել եմ նաև այն՝ ես կարո՞ղ եմ այդ դերասանի հետ աշխատել, ազատ շփվել,  թե՞ ոչ: Նույն հրապարակում գտնվող ռեժիսորն ու դերասանը պետք է կարողանան էներգետիկայի փոխանակություն անել: Խոստովանեմ՝ ես մի քիչ բարդ, «բզիկներով» ռեժիսոր եմ (ժպտում է՝ հեղ.):

- Վերջերս տեղեկացանք, որ նոր ֆիլմ եք պատրաստվում նկարահանել, որն այս անգամ կարտացոլի շուրջ երեք ամիս առաջ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը: Ի՞նչ փուլում են աշխատանքները:

- Այդ խոսակցությունները մի քիչ պլակատային են, այս թեման ավելի շատ մարդկային է: Ես չեմ պատրաստվում նկարել ֆիլմ հենց հեղափոխության մասին, ինձ համար կարևորը շարունակում է մնալ մարդը, նրա կենսագրությունն ու ճակատագիրը, էմոցիաները: Պարզապես իրադարձություններն են տեղի ունենալու հենց այս ժամանակաշրջանում, այս էներգետիկայի ու էմոցիաների մեջ՝ իրենց հետքը թողնելով այդ ճակատագրերի վրա: Ամեն ինչ սև ու սպիտակի մեջ տարանջատող տեսակն էլ կլինի այս ֆիլմում: Մարդկային պատմություն, սեր, ընկերություն. այն ամենն, ինչ այդ օրերին տեսել եմ, զգացել ու ապրել: Ի վերջո, ամենակարևոր բանը այդ օրերին որ կատարվեց, բացի քաղաքական փոփոխությունից, նաև մարդկային էմոցիաներն էին, վերածնված հավատը: Յուրաքանչյուրի էմոցիոնալ արտահայտվածությունը տարբեր էր մի պատճառով՝ տարբեր էր նրա ապրած կյանքը, շրջապատը:

- Նոր ֆիլմի համար է՞լ եք նոր դեմքեր ընտրել:

- Դեռևս դերասանների ընտրությանը չեմ հասել: Մինչ այդ ես տևական հետազոտական պրոցես եմ անցկացնում. տարբեր թատրոններում ներկայացումներ եմ նայում, ֆիլմեր դիտում, ծանոթանում դերասանական ուժին, հետո նոր անցնում ընտրությանը… Կարծում եմ՝ դա կլինի ձմեռային-գարնանային պատմություն, այդ ժամանակ էլ կսկսենք նկարահանումները: Դեռևս մի քանի ամիս ունեմ նոր թափ հավաքելու (ժպտում է՝ հեղ.): Կինոն իր կանոններն ունի. եթե ուզում ես որակ ստանալ, ապա այն քեզանից ժամանակ է տանում: Լուրջ չէ, նույնիսկ անհնար է այսօր թեմա մտածել ու մեկ ամսից նկարահանումները սկսել: Ոչ մի փուլ չի կարելի շրջանցել, հակառակ դեպքում «թխածդ հացը» համեղ չի ստացվի:

- Պարոն Մկրտչյան, հարցազրույցից դուրս նշեցիք, որ իրարից տարբերվող մարդիկ կարող են նաև փոխել միմյանց կյանքը: Ձեր կյանքում եղե՞լ է ինչ-որ մեկը, ով տարբերվել է իր մտածելակերպով Ձեզանից ու նրան հաջողվել է փոխել նաև Ձեր մոտեցումը կյանքին:

- Միգուցե այդ պահին չզգանք, բայց յուրաքանչյուրիս կյանքի ընթացքում էլ հայտնվում են մարդիկ, ովքեր այս կամ այն հարցում վերափոխում են մեզ: Եթե ինչ-որ մեկը «կպնում» է հոգուդ, հետք է թողնում քո մեջ, ինքնըստինքյան նշանակում է, որ ինքը քեզ փոխել է: Իսկ ով հետաքրքիր չի քեզ, կողքովդ անցնում է, իսկ դու չես էլ նկատում՝ այս մարդն ինչպես եկավ քո կյանք ու ինչպես հեռացավ, ուրեմն կյանքումդ անդեր է եղել, ոչինչ չի փոխել:

- Շուրջ երեք ամիս է՝ Հայաստանը, կարծեք, նոր իրականությունում է ապրում, սակայն շատերն այս հեղափոխությունը միայն սև ու սպիտակի մեջ են տեսնում: Միջին, առավել ադեկվատ տարբերակը բացակայում է: Դո՞ւք ինչ երանգների մեջ եք տեսնում արդեն իրականություն դարձած հեղափոխությունը:

- Այս կյանքում ամեն ինչ սև ու սպիտակի բաժանում է պարզունակ մարդը: Սահմանափակ մարդն է, որ քիչ երանգներ ունի: Այս հեղափոխությունն էլ ամեն մարդ իր ներսում ունեցած երանգներով է տեսնում՝ կա և՛ սևը, և՛ սպիտակը, և՛ բազմագույնը: Ամեն ինչ միայն լավ ու վատ չի լինում:

- «Իմ քայլը» շարժման օրերին հանրությունը արվեստագետներին երկու մասի բաժանեց. նրանք, ովքեր Հրապարակում էին կամ բեմում՝ հերոսներ էին, բացակաները՝ դավաճաններ: Դուք Ձեզ բարիկադի որևէ կողմում դասո՞ւմ եք:

- Ամեն մարդ պետք է ունենա իր դիրքորոշումը: Որքան էլ քաղաքականությունից հեռու լինես, միևնույն է, չես կարող այդ հարցում սեփական տեսակետ, դիրքորոշում չունենալ: Այլ բան է, որ ինչ-ինչ պատճառներով, այդ թվում՝ վախի կամ զգուշավորության, ոմանք թաքցնում են իրենց կարծիքը: Անձամբ ես, առանձնապես հանրային մարդ չլինելով հանդերձ, առաջին իսկ օրերին իմ դիրքորոշումը հայտնել եմ ֆեյսբուքյան հարթակի միջոցով… Ինչ վերաբերում է հրապարակում հայտնվելուն, մեծ արժեք ունեցող շատ արվեստագետներ այդ օրերին ժողովրդի մեջ են եղել, քայլել նրա հետ, բայց այդ մասին շատերը չեն էլ իմացել, քանի որ հարցազրույցներ չեն տվել ու բեմ չեն բարձրացել: Շատերն էլ բեմից չէին իջնում… Հիմա ի՞նչ չափորոշիչներով տարանջատենք՝ ո՞րն է վատը, ո՞րը՝ լավը… Այսօր կատարվեց մի բան, ինչին առանձնապես ոչ-ոք չէր հավատում: Հանրությունն այնքան համակերպված ու ժանգոտված վիճակի մեջ էր ապրում, որ սա անիրական էր թվում: Ու նորմալ երևույթ է, որ էմոցիոնալ պոռթկման արդյունքում մարդիկ ուզում են բոլորին նույն հարթակում տեսնել, ոգևորվել: Հիմա նորից գործի ժամանակն է, ի վերջո յուրաքանչյուրի արժեքն իր ոլորտում կատարած աշխատանքով է որոշվում: Ինքս դիմացինի հանդեպ վերաբերմունք եմ ձևավորում ըստ իր սկզբունքների, արարքների: Կարող եմ ինչ-որ մեկին որպես մեծ արվեստագետ ընդունեմ, իր արած աշխատանքը վեհացնեմ, բայց իր մարդկային տեսակը չհարգեմ: Փոքր երկիր է, ամեն ինչ տեսնում ենք. ու ըստ Ձեզ, որքա՞ն արժեքավոր մարդ կարող է լինել այն արվեստագետը, ում տեսել ես նախորդ իշխանության «հետևը մտնելիս», իսկ հեղափոխության օրերին դարձել էր այդ նույն նախորդ իշխանության համար ֆանտաստիկ ընդդիմադիր: Սա այն մարդն է, ով իր տեսակի շնորհիվ հանրության աչքում արժեքազրկված էր հին իշխանության ժամանակ, այդպիսին կլինի և՛ հիմա: Արժեքները տարբեր են, ոչ միշտ է պետք մասնագիտականն ու մարդկայինը խառնել իրար…

- Իշխանափոխությունից հետո շա՞տ բան է փոխվել, շա՞տ է տարբերվում կյանքը:

- Մթնոլորտն է փոխվել, մարդկանց աչքերում հիասթափություն, դեպրեսիա էլ չեմ տեսնում: Այսօր դեռ չեմ կարող բերել մի օրինակ, որ ինչ-որ բան ձախողվել է:

- Նկատե՞լ եք, քաղաքական, պետական գործիչները հետաքրքրվա՞ծ են մշակութային կյանքով։

- Եթե խոսքն այսօրվա իշխանության ներկայացուցիչներին է վերաբերում, ապա նրանք այնքան խնդիրներ ունեն լուծելու, որ լիովին իրավունք ունեն մշակութային կյանքին ամենաքիչ ժամանակը հատկացնելու: Այս ոլորտում լինելով հանդերձ՝ չեմ նեղվի ասել, որ մշակութային հարցերը լուծելու ժամանակը կարելի է հետաձգել, դա առաջնային խնդիր չէ: Ինձ համար անգամ աբսուրդ էր այն, որ Նիկոլ Փաշինյանը, նույնիսկ մինչև վարչապետ դառնալը, հանդիպում ու հարցեր էր քննարկում ոլորտի ներկայացուցիչների հետ: Էլ չասեմ հնչեցված հարցերը: Բայց դե միշտ այդպես է եղել ու կլինի: Ինքս էլ Ստեփանակերտում մշակութային գործիչների կազմում ներկա եմ եղել Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: Ու գիտե՞ք ինչ էին հարցնում նրան՝ ի՞նչ վատ ու լավ օրեր է ունեցել իր կյանքում: Մեկտեղ՝ փորձում էին լուծել ինչ-որ քոթեջի, տարածքի, շենքի հարց… Սա մի մոտեցում է, որը տարիներ շարունակ եղել է ու հիմա էլ կա: Ախր նույն մարդիկ են դեռ բնագավառում, ի՞նչ պետք է փոխված լինի:

- Նոր իշխանությունը քաղաքական ասպարեզ բերեց նոր, երիտասարդ անուններ: Ինքներդ էլ սիրում եք աշխատել երիտասարդների հետ, արդյոք փորձի պակասն իրեն զգացնել չի տալիս գործնականում:

- Գիտեք, երբ ես նկարահանման խումբ եմ հավաքում, նրանում լինում է և՛ փորձառու 60 տարեկան օպերատոր, և՛ 24-ամյա երկրորդ ռեժիսոր… Ընտրում եմ ըստ իրենց ունակությունների, պրոֆեսիոնալիզմի: Իսկ թե ինչ սկզբունքով է ընտրում իր գործընկերներին վարչապետը՝ չգիտեմ, քանի որ նրանց չեմ ճանաչում: Իրենցից որևէ մեկին կյանքում հանդիպած չկամ, նույնիսկ Մշակույթի նախարարին: Հուսով եմ՝ վարչապետն էլ նույն չափորոշիչով է ընտրում իր խմբին: Դա ժամանակը ցույց կտա:

- Նշացիք, որ չեք ճանաչում նույնիսկ մշակույթի նախարարին: Որքանո՞վ եք ճիշտ գտնում այն մոտեցումը, որ ոլորտը վստահվում է այդ ոլորտի ներկայացուցիչներին անծանոթ մեկին:

- Խոստովանեմ՝ իրականում ես շատ ուրախ եմ, որ նա մշակույթի մարդ չէ: Մշակույթի գործիչ լինելը միշտ բերում է անհավասարակշռության, ինչ-որ ոլորտ շահում է, մեկ ուրիշը՝ տուժում: Նա պետք է լինի պրոֆեսիոնալ չինովնիկ: Նախարարին ժամանակ է պետք, որ ծանոթանա այն ոլորտի խնդիրներին և առավելություններին, որն այսուհետ ղեկավարելու է: Դա արդյունավետ կլինի:

- Պարոն Մկրտչյան, օրերս հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջադրած քաղաքապետի թեկնածուն սցենարիստ, դերասան Հայկ Մարությանն է: Պարոն Մարությանը Ձեր բնագավառից է, ինչպե՞ս եք գնահատում նրա ուժերը քաղաքականության մեջ, իր քաղաքապետ դառնալուն ինչպե՞ս եք վերաբերում:

- Ժպիտով… Երևանի յուրաքանչյուր բնակիչ իրավունք ունի ուզենալ դառնալ մայրաքաղաքի քաղաքապետ. դա կարող է լինել և՛ Հայկը Մարության, և՛ Տարոնը Մարգարյան: Եթե ազատ ընտրություններ են, թող առաջադրվածներից լինի նա, ում ժողովուրդը կընտրի (ժպտում է՝ հեղ.)… Բայց ինձ թվում է՝ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի: Այլ բան, որ դերասանը մտնի քաղաքականություն և երկար տարիներ թրծվի դրանում, հետո նոր պետական պաշտոն զբաղեցնի: Մի քիչ սխալ է միանգամից ինչ-որ կառույցի ղեկին հայտնվելը:

- Այլ ոլորտներից քաղաքականություն մուտք են գործում հիմնականում այն մարդիկ, ովքեր մինչ այդ իրենց ներկայացրած բնագավառներում հեղինակություն են: Դուք այսօր ճանաչված ռեժիսորներից եք, երբևէ չե՞ք մտածել հնարավորությունն օգտագործելու ու քաղաքական դաշտ մտնելու մասին:

- Եթե կա նման հեղինակություն՝ ես չեմ ցանկանում այն կորցնել: Քաղաքականությունն ինձ հետաքրքիր չէ, երբեք չեմ ձգտել պետական պաշտոնի: Այն կյանքը, որը ես ունեմ, ինձ բավական երջանիկ վիճակում է պահում: Ես սիրում եմ սցենարներ գրել, ֆիլմեր նկարել, ներկայացումներ բեմադրել… Իմ հաջողությունը ես այստեղ եմ փնտրում, ու իմ ոլորտին ավելի շատ օգուտ կբերեմ, եթե կարողանամ բեմադրել լավ ներկայացումներ ու նկարահանել լավ ֆիլմեր (ժպտում է՝ հեղ.):

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:09 Երախտապարտ եմ ինձ հավատացողներին. Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իրեն Հայաստանը լավագույնս հանրահռչակած մարզիկ և Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչելու համար Այսօր, 11:33 Շղթայական ավտովթար՝ Մարմարաշենի վարչական տարածքում. բախվել է 12 տրանսպորտային միջոց. կան վիրավորներ Այսօր, 11:18 Վարչախումբը ՀՀ արտաքին քաղաքականության մեջ շարունակում է ՌԴ-ի փոխարինումը Թուրքիայով. «ՀայաՔվե» Այսօր, 10:34 Վրաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել. զգացվել է Լոռու մարզի Մեծավան, Սարչապետ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ Այսօր, 10:12 Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնում Այսօր, 10:04 Շղթայական ավտովթար ու մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում․ բախվել են 100-ից ավելի ավտոմեքենաներ․ կա 1 զոհ Այսօր, 09:55 Թող չթվա, որ մենք որևէ ձևով նսեմացնում ենք մեր ընկած եղբայրների հերոսությունը. այսօր հաշվետվություն ենք տալիս մեր ընկած եղբայրներին, որ Հայաստանն ապրում է. Նիկոլ Փաշինյան 28/12/2024 21:35 Հայ ժողովրդի հավաքական մեղքը մեկն է՝ Նիկոլը դեռ վարչապետ է․ Գոնե գալիք տարի այդ մեղքը պիտի քավել․ Աշոտյան 28/12/2024 21:09 Հայ շախմատիստների արդյունքները աշխարհի արագ շախմատի առաջնությունում 28/12/2024 20:23 Կինոն ձևավորում է մտածելակերպ․ Ժաննա Անդրեասյան 28/12/2024 19:43 Ձվից ալերգիան ու դրանից բխող բարդությունները՝ երեխաների մոտ 28/12/2024 19:14 Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի խախտման դեպքում կարգելվի այդ արտադրանքի վաճառքը․ նախագիծ 28/12/2024 18:29 Նիկոլն իր քայլով միավորեց երեք նախագահների թիմերին․ Արմեն Աշոտյան 28/12/2024 17:55 Խոր ցավով տեղեկացա Հնդկաստանի 15-րդ վարչապետ Մանմոհան Սինգհի մահվան մասին 28/12/2024 17:51 Պուտինն Ալիևից ներողություն է խնդրել, որ ադրբեջանական ինքնաթիռն աղետի է ենթարկվել Ռուսաստանի օդային տարածքում 28/12/2024 17:24 Ձերբակալություն Իջևան քաղաքում․ փորձել են մաքսանենգ ճանապարհով մեծ քանակի թմրանյութ տեղափոխել 28/12/2024 16:51 Վթար՝ Գյումրի-Մայիսյան ճանապարհին. զոհեր կան 28/12/2024 16:14 5-6 բալ ուժգնությամբ երկրաշարժ Վրաստանում․ զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու մարզերում 28/12/2024 15:58 Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր 28/12/2024 15:43 Փաշինյանի քարոզչությունը կարող է թվալ ապուշություն, բայց այդ ապուշությունն արժեքային դաշտն ամբողջովին քանդել է․ Մարինե Պետրոսյան (Տեսանյութ) 28/12/2024 15:30 Ի պատասխան Հանրային հեռուստաընկերության քաղաքականության՝ մարդիկ, օրինակ, կարող են բոյկոտել Հ1-ը․ Ռուբեն վարդապետ Զարգարյան (Տեսանյութ) 28/12/2024 15:12 Սպասվում է բուք, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. եղանակը՝ Հայաստանում 28/12/2024 14:43 Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հերթական հողամասերը վերադարձվել են պետությանը 28/12/2024 14:29 Անհետ կորածների հարցերով խորհրդարանական լսումներ կլինեն. Ալեն Սիմոնյան 28/12/2024 14:00 Ջերմուկը, թերևս, ամենաճիշտ վայրերից մեկն է արվեստն ու երաժշտությունը հնչեցնելու համար. Ժաննա Անդրեասյան 28/12/2024 13:50 ՀԱՕԿ-ն ու «Ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը» գործակցության հուշագիր են կնքել (Տեսանյութ) 28/12/2024 13:46 Քովիդ թեստիս պատասխանը վերջապես վերջնականապես բացասական է. Նիկոլ Փաշինյան 28/12/2024 13:19 Ջինսե տաբատ կրելու համար Մագնուս Կարլսենը հեռացվել է շախմատի առաջնությունից 28/12/2024 12:45 «Լինել առավել զգոն». ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության 28/12/2024 12:21 Իրանից Հայաստան վերադարձող ավտոբուսը, որում եղել է 25 ուղևոր, Սիսիան-Լծեն ճանապարհին կողաշրջվել է 28/12/2024 12:16 «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամն» ամփոփում է 2024 թվականի արդյունքները (տեսանյութեր) 28/12/2024 11:54 2025 թվականը դիմավորելու ենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 28/12/2024 11:44 «Եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը». Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակների աճ 28/12/2024 11:14 Ձորաղբյուր-Ողջաբերդ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորակը 28/12/2024 11:10 Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը չի վերադառնա Մինսկ 28/12/2024 11:01 Ձյան հետևանքները. արգելափակումից դուրս է բերվել 35 տրանսպորտային միջոց, 48 քաղաքացու ցուցաբերվել է օգնություն (Տեսանյութ) 28/12/2024 10:32 Հունվարի 11-13-ը Արմավիրի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 28/12/2024 10:29 Տիգրան Ավինյանը Վեդիին «շռայլ նվեր» է արել. Գարիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել, որ խնդրանքը չի մերժել 28/12/2024 10:19 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 28/12/2024 10:05 Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան 28/12/2024 09:42 Արդեն 16 տարի ամեն օր գրում եմ ու թու, թու, թու՝ դեռ չեմ բողոքում․ Փաշինյան 28/12/2024 09:21 «Հրապարակ». Արագածոտնի մարզպետի պաշտոնի համար Փաշինյանը կարող է անգամ աճուրդ կազմակերպել 28/12/2024 09:16 «Փաստ». Որոնք են եղել ամենաքննարկված նախագծերը 28/12/2024 09:14 «Հրապարակ». Ագրարային համալսարանում մեծաքանակ կրճատումներ են սպասվում 28/12/2024 09:11 «Հրապարակ». Ինչու էին իշխանական թիմում երեկ «բոցվում» Փաշինյանի վրա 28/12/2024 09:08 «Փաստ». Ինչու է Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության բաժինների պետերից մեկն ազատվել աշխատանքից 28/12/2024 09:07 «Հրապարակ». Բարոյական նորմերի խախտման հարցում ՔՊ թիմում աժիոտաժ է եղել, ոմանք վախեցել են, որ իրենց կեղտոտ սպիտակեղենն էլ կհանրայնացվի 27/12/2024 22:11 Արյան մեջ կալցիումի բարձր ցուցանիշը հանգեցնում է հիպերկալցեմիայի 27/12/2024 21:52 Անասունները փախել են գոմից, անասնապահը խաբել է, թե գողացել են 27/12/2024 21:32 Գերմանիայի նախագահը ցրեց Բունդեսթագը, արտահերթ ընտրություններ կանցկացնեն 27/12/2024 21:05 «Ծնվել եմ Արցախում». ծրագիր Արցախից տեղահանված տաղանդավոր երիտասարդ երաժիշտների համար՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ 27/12/2024 20:45 Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Շիրակում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Վայոց ձորում ձյուն է տեղում 27/12/2024 20:29 Հայաստանից Ռուսաստան ավիաչվերթները կիրականացվեն ըստ գրաֆիկի, Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը չի սահմանափակվի․ ՏԿԵՆ 27/12/2024 20:14 Սրատուտային վարակի՝ էնտերոբիոզի առաջացման պատճառներն ու ռիսկի գործոնները 27/12/2024 19:54 Շանթ Սարգսյանը կիսում է առաջին հորիզոնականը Վոլոդար Մուրզինի, Լենիեր Դոմինգեսի և Դանիել Նարոդիցկու հետ․ Աշխարհի արագ շախմատի առաջնության առաջին խաղային օրվա արդյունքները 27/12/2024 19:36 Ստեփանակերտի քաղաքապետին առաջադրված մի աբսուրդ մեղադրանքը փոխվել է մեկ այլ՝ նույնքան աբսուրդ մեղադրանքի 27/12/2024 19:15 Ռոբերտ Քոչարյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավորները քննարկել են ներքաղաքական խնդիրները, արտաքին խորացող մարտահրավերները 27/12/2024 19:01 Հայաստանի կառավարությունը 2,5 միլիոն դոլար կծախսի՝ պաշտպանվելու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի արբիտրաժային գործով 27/12/2024 18:46 Հարգանք ու լավագույն ցանկություններ կարևոր առաքելություն ունեցողներին՝ դիրք պահող, երկիր պահող մարդկանց․ Տիգրան Աբրահամյան 27/12/2024 18:29 Միրզոյանը Լիտվայի արտգործնախարարի հետ քննարկել է՝ ինչպես խորացնել ՀՀ-ԵՄ հարաբերությունները 27/12/2024 18:15 «Հայտ ներկայացնել և Հայաստանը դարձնել BRICS-ի գործընկեր պետություն»․ Հանրային նոր նախաձեռնություն 27/12/2024 17:58 Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար 27/12/2024 17:45 Նիդեռլանդներից Հայաստան ուղարկված ծանրոցում թմրամիջոց է հայտնաբերվել 27/12/2024 17:25 «Փաշինյանը ժողովրդի աչքերին նայելով՝ խաբում է»․ Վարդան Օսկանյանը ներկայացրեց բանակցային պրոցեսի հիմք հանդիսացող փաստաթուղթը, որում ամրագրվել էր Արցախի ինքնորոշման իրավունքը 27/12/2024 17:10 Մալաթիայի բնակարաններից մեկում հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրանյութեր, ներարկիչներ, էլեկտրոնային կշեռքներ 27/12/2024 16:56 «Չենք խոչընդոտում դպրոցներում պարգևավճարների տրամադրմանը»․ ԿԳՄՍՆ 27/12/2024 16:41 Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են ապրել 27/12/2024 16:26 «Կոչ ենք անում դատապարտել ՀՀ իշխանությունների գործողությունները»․ Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ին ու միջազգային հանրությանը՝ Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելու կապակցությամբ 27/12/2024 16:18 Կոբախիձեն բանտով է սպառնացել Զուրաբիշվիլիին, եթե վերջինս հրաժարվի լքել նախագահական նստավայրը 27/12/2024 16:07 Հենրի Ավագյանը՝ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստների հնգյակում 27/12/2024 15:52 Ազատազրկված անձանց հարազատներին խնդրում ենք հանձնուքները հնարավորինս շուտ փոխանցել. ՔԿԾ 27/12/2024 15:33 Վլադիմիր Սանոսյանը՝ Հայաստանի 2024թ․ լավագույն ֆուտզալիստ 27/12/2024 15:16 Անհետ կորածների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան, Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում էին պահանջում 27/12/2024 15:05 Դատախազությունն իր երկու բացառիկ լիազորությունների շրջանակում 2023-2024 թվականներին պետությանն է վերադարձրել 30 միլիոն ԱՄՆ դոլարը գերազանցող գույք և ֆինանսական միջոցներ. Աննա Վարդապետյան 27/12/2024 14:54 Հայաստանը ներկայացվել է իտալական La Repubblica պարբերականում 27/12/2024 14:45 Ռուբեն Նազարեթյանը՝ Ֆուտզալի Հայաստանի 2024 թ․ լավագույն մարզիչ 27/12/2024 14:43 Անազատության մեջ գտնվող ծնողները երեխաների համար պատրաստել էին ամանորյա անակնկալ՝ «Անխելք մարդը» հեքիաթի բեմականացումը 27/12/2024 14:37 Պայթած մեքենայում վիրահատված կնոջ են թաքցրել․ մանրամասներ 27/12/2024 14:23 Ստեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել 27/12/2024 14:11 Գառնիի սկզբնամասում տուն է այրվել, հայտնաբերվել է մոխրացած դի 27/12/2024 14:06 Սրբուհի Գալյանն ու ՌԴ դեսպանն անդրադարձեն են երկու երկրներում պատիժը կրող քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը 27/12/2024 14:01 Բլոգեր 222 lava-ն տուգանվել է 109 մլն դրամով․ իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն․ ՊԵԿ 27/12/2024 13:59 Վրեժ Մխիթարյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ 27/12/2024 13:52 ՀՀ-ն կունենա Զբաղվածության ռազմավարական ծրագիր՝ 2025-2031 թթ. համար 27/12/2024 13:45 Սիգի ապօրինի որսի կանխարգելման ընթացքում առգրավվել են 32 լողամիջոց, 695 կգ ձուկ. ԲԸՏՄ 27/12/2024 13:36 Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումը կարգելվի 6 ամիս ժամկետով 27/12/2024 13:34 9 միլիոն 338 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասը, որը գտնվում է Աղավնաձորում, ամրացվեց Պետգույքի կառավարման կոմիտեին 27/12/2024 13:26 Խնդրում եմ պարզեք՝ վարչապետի տիկինը կամ, իր ասելով՝ զուգընկերը, մինչև 2018թ.-ը միայնակ մայրության թոշակ ստացե՞լ է, թե՞ ոչ. Սրբազան (Տեսանյութ) 27/12/2024 13:10 Արտահերթ ընտրություն, հերթական ընտրություն․ մեզ դրանք բացարձակ հետաքրքիր չեն. Սրբազան 27/12/2024 13:05 Յուրաքանչյուր հեռարձակող ինքն է որոշում, թե երբ ու ինչ հերթականությամբ հեռարձակի ուղերձները. Հ1-ի պարզաբանումը՝ Կաթողիկոսի ամանորյա ուղերձի վերաբերյալ 27/12/2024 13:00 Ամանորին մարզերում և Երևանում ձյուն չի գա 27/12/2024 12:52 Հայաստանում ներդված գործիքը կարճ ժամանակահատվածում ապահովել է ապօրինի ձեռք բերված գույքերի վերադարձը դեպի ՀՀ. Գալյան (Տեսանյութ) 27/12/2024 12:37 Դդմաշենի գազալցակայանում ավտոմեքենա է պայթել 27/12/2024 12:27 ԱԺ նախագահի մայրը հայհոյում և թքում է, քաղաքապետի հայրը՝ տգեղ խոսում, պատկերացրեք՝ իրենց ընտանիքներում ինչ խոսակցություններ են լինում. Սրբազան (Տեսանյութ) 27/12/2024 12:20 Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ 27/12/2024 12:11 Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ 27/12/2024 12:10 Այն ժամանակ, երբ կհայտարարենք հրապարակներ դուրս գալու մասին, ուրեմն ամեն ինչ վերջացած պետք է լինի. Սրբազան (Տեսանյութ) 27/12/2024 12:02 2024-ն աճի ու զարգացման տարի էր. նախկինում գերարագ աճից հետո վերադառնում ենք տնտեսական աճի նորմալ մակարդակին. ԿԲ նախագահ 27/12/2024 11:58 2025-ին, ըստ աստվածաշնչյան պատումի, լրանում է 7 տարվա երաշտի շրջանը, և սկսելու է առատության ու լիության շրջանը. Սրբազանն ամփոփեց տարին (Տեսանյութ) 27/12/2024 11:48 Մայրը ոստիկանությանը հայտնել է, որ 17-ամյա Դ․ Ս․-ն իր 13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցել

Տվյալ բաժնի վերջին նյութերը