01/08/2018 09:38
Աղասի Ենոքյան. Փաշինյանի թիմը հիմնական քաղաքական գիծը, որ բռնել է, Պուտինին չջղայնացնելն է. «Առավոտ»
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը «Առավոտ»-ին տված հարցազրույցում ասել է. «Փաշինյանի թիմը մի բան հստակ գիտի, որ Ռուսաստանը կարող է մեծ պրոբլեմներ ստեղծել և մեծ վնասներ ստեղծել Հայաստանի համար և այդ պատճառով հիմնական քաղաքական գիծը, որ իրենք բռնել են, դա Պուտինին չջղայնացնելն է: Այսինքն, այստեղ լուրջ համադրում չկա Հայաստանի շահերի, Ռուսաստանի շահերի, ապագայի տեսլականի: Հիմա գոնե օպերատիվ մակարդակով այդ գիծն է առաջ տանում և, երևի թե, միշտ չէ, որ ստացվում է:
Մի թարմ օրինակ բերեմ՝ ՀԱՊԿ անդամ մյուս երկրների հետ չխորհրդակցելով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հանդեպ քրեական հետապնդում սկսելը և նրան հետ կանչելը, կարծում եմ, իսկապես ջղայնացրել է Պուտինին և մյուս գործընկերներին: Դա ուղղակի մի թարմ օրինակ է: Քանի որ չկա ընդհանուր ուղղություն, կարող են լինել և նման կազուսներ»: