01/08/2018 09:45
2018-ի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում 10 հազար 100-ով նազել է մշտական բնակչության թիվը. «Առավոտ»
Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակն այս տարվա 5 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 10 հազար 100-ով: Այս մասին գրել է «Առավոտ»-ը՝ հղում անելով Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած զեկույցին:
Թերթի փոխանցմամբ՝ 2018թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 միլիոն 969 հազար 800 մարդ, իսկ 2017թ-ի այս նույն ժամանակահատվածում՝ 2 միլիոն 979 հազար 900 մարդ:
Հանրապետությունում հուլիսի 1-ի դրությամբ քաղաքային մշտական բնակչության թիվը նվազել է 3600-ով, գյուղականը՝ 6500-ով: