01/08/2018 15:44
Բաքուն կոչ է արել ԵԱՀԿ-ին` Երևանից պահանջել զորքերը դուրս բերել Ղարաբաղից
Բաքուն դիմել է ԵԱՀԿ անդամ պետություններին՝ կոչ անելով, պահանջել Երևանից դադարեցնել ուժի կիրառումն Ադրբեջանի դեմ և դուրս բերել զորքերը «ադրբեջանական օկուպացված տարածքներից»:
«Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ բոլոր անդամներին կոշտ և հստակ պահանջել Հայաստանից կատարել իր պարտավորությունները՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի և այլ միջազգային իրավունքի փաստաթղթերի համաձայն, դադարեցնել ընդդեմ Ադրբեջանի ուժի կիրառումը և դուրս բերել զորքերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը:
Ինչպես հայտնում է «Интерфакс»-ը, նա հայտարարել է, որ Ադրբեջանը, համաձայն Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների՝ «ապահովելու է իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»: