01/08/2018 14:15
Նավթի համաշխարհային գները նվազում են
Նավթի համաշխարհային գները՝ Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում, նվազել են, փոխանցում է «Казинформ»-ը:
Brent ապրանքանիշի սեպտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 0,72 դոլարով՝ մինչև 74.25 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի սեպտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է է,37 դոլարով՝ մինչև 68.76 դոլար մեկ բարելի դիմաց: