02/08/2018 10:01
Արարատ Միրզոյանը որևէ վտանգ չի տեսնում Սերգեյ Լավրովի հայտարարության մեջ. «Առավոտ»
«Առավոտ»-ի հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշել է, որ որևէ վտանգ չի տեսնում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարության մեջ։
«Իմ գնահատականը տառացիորեն համընկնում է արտաքին գործերի նախարարության ձևակերպման հետ, ավելացնելու ոչինչ չունեմ», - նշել է վերջինս:
«Հայաստանի իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին այն մասին, որ իրենց նախորդները քաղաքական հետապնդումների չեն ենթարկվի», - հայտարարել է Լավրովը, այն բանի հետո, երբ Մարտի 1-ի գործով կալանավորվեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մեղադրանք առաջադրվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին և ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանին»:
Թերթը փոխվարչապետից հետաքրքրվել է՝ արդյոք Ռուսաստանի նման հայտարարությունը չի վտանգի հայ-ռուսական հարաբերությունները, և այն միջամտություն չէ՞ Հայաստանի իշխանության քաղաքականությանը, Միրզոյանը մեկ բառով, կարճ ու բացասական պատասխան է տվել. «Ոչ»: