03/08/2018 12:57
100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին զենք մատակարարելու գործընթացն ընթացքի մեջ է. Դավիթ Տոնոյան (Տեսանյութ)
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ծանոթ չեն ռուսական մամուլում տարածված տեղեկությունները՝ ռուսական զենքի մատակարարումների շուրջ առաջացած խնդիրների վերաբերյալ:
«Ինձ այդպիսի տեղեկություններ հայտնի չեն։ Իմ տեղեկությունները սահմանափակվում են նրանով, որ կան որոշակի ներպետական գործառույթներ, որոնք իրականացվում են», - Դիլիջանում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։
Նա նշեց, թե Հայաստանի պատվիրած ռազմամթերքը և սպառազինությունը գտնվում է արտադրության մեջ։
Դավիթ Տոնոյանն ասաց նաև, թե 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին զենք մատակարարելու գործընթացն ընթացքի մեջ է։
«Վարկի շրջանակներում կազմակերպված է արտադրություն», - ասաց Դավիթ Տոնոյանը։