03/08/2018 13:24
Հայաստանը հնարավոր է՝ դիմի Ռուսաստանին երրորդ ռազմական վարկի համար (Տեսանյութ)
Հայաստանը հնարավոր է՝ դիմի Ռուսաստանին երրորդ ռազմական վարկի համար։
«Հնարավոր է», - Դիլիջանում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով նոր վարկի համար դիմելու հնարավորության մասին հարցին:
Հարցին, թե այդ ուղղությամբ բանակցություններ ընթանո՞ւմ են, նախարարն արձագանքեց. «Ոչ»։
Դավիթ Տոնոյանն ասաց, թե վարկային միջոցներից բացի, Հայաստանը զենքի այլ գնումներ ևս կատարում է։
«Իհարկե, գնումներ կատարվում են աշխարհի բոլոր ծայրամասերից», - ասաց Դավիթ Տոնոյանը։
Նախարարն ասաց, որ Հայաստանը սպառազինության գնումների հետ կապված բանակցություններ վարում է ՀԱՊԿ անդամ երկրներից բացի այլ երկրների հետ ևս։
Դ. Տոնոյանը, սակայն, երկրներ չթվարկեց։
Հիշեցնենք՝ Հայաստանն արդեն Ռուսաստանից ստացել է 200 մլն դոլարի վարկային միջոցների հաշվին սպառազինությունը, այժմ պատրաստվում է ստանալ սպառազինություն 100 մլն դոլարի վարկային միջոցների հաշվին: