04/08/2018 11:33
Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական գործը միացվել է Մարտի 1-ի գործին. դրանք կքննվեն մեկ վարույթում
Հայաստանի նախկին նախագահի աշխատակազմի ղեկավար, նախկին փոխվարչապետ և տարբեր տարիներին բարձր պաշտոններ զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործը միացվել է Մարտի 1-ի հսկայածավալ գործին, Aysor.am-ին տեղեկացրեց Հատուկ Քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«Այդ գործերը կքննվեն մեկ վարույթում», - ասաց խոսնակը՝ ընդգծելով, որ քիչ ուշ մանրամասն հաղորդագրություն կտարածեն։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 332-րդ հոդված 3-րդ մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, հստակեցնելով մեղադրանքը, տեղեկացրել էր, որ Արմեն Գևորգյանը ճնշում է գործադրել Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանի նկատմամբ, որպեսզի վերջինը հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշում կայացնի։