04/08/2018 09:50
Իրավապահների վարույթում քննվող գործերը փակուղի են մտել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային համարում կարդում ենք. «Մինչ թավշյա հեղափոխությունը իրավապահների վարույթում քննվող գործերը փակուղի են մտել: Մեզ հայտնի դարձավ, երբ մի շարք աղմկահարույց գործերով մեղադրյալները, որոնց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը կամ ստորագրությամբ երկրից չհեռանալը, հետաքրքրվում են իրավապահներից, թե օրինակ երբ իրենց գործերը կուղարկվեն դատարան կամ քննչական գործողություններ կիրականացվեն, ի պատասխան իրավապահ համակարգից ասել են, որ դեռ նոր գործերով են ընկած և շնչելու ժամանակ չունեն, ուստի սպասեք մինչև Ձեր հերթը կհասնի»: