04/08/2018 14:55
Բիթքոինով գործարքների ծավալն 85 տոկոսով նվազել է
2018 թվականի մայիսին օգտագործված բիթքոինների ծավալը որպես վճարային միջոց կրճատվել է մինչև 60 միլիոն դոլար՝ չնայած նախորդ տարվա սեպտեմբերին այն գերազանցում էր 411 միլիոն դոլարը, գրում է Bloomberg-ը:
Այն ժամանակահատվածում, երբ կրիպտոարժույթների գինը 20 հազար դոլարից հասել էր 6 հազարի, մարդիկ սկսել էին ավելի քիչ օգտագործել դրանք՝ ապրանքների կամ ծառայությունների վճարման համար:
2018 թվականի հունիսին BitPay, Coinfy, GoCoin և այլ վճարային համակարգերով անցել է 69 միլիոն դոլարի բիթքոին: Նախորդ տարվա ամռանն այդ ցուցանիշը կազմում էր 270 միլիոն դոար: