04/08/2018 15:03
Ուկրաինայում գրիվնիները վերջացել են
Ուկրաինայի բյուջեյում գրիվնիները սպառվել են: Ինչպես հայտնում են Պետական գանձարանից՝ գանձարանային միասնական հաշվեհամարում օգոստոսի սկզբին մնացել է 2 միլիարդ գրիվնիից էլ քիչ գումար, այն դեպքում, որ տարեկան ծախսերը գնահատվում են տրիլիոն գրիվնի:
Եթե Ուկրաինան չլուծի դեֆիցիտը ծախկելու խնդիրը, ապա չի կարող հույս ունենալ, որ ԱՄՀ-ից հերթական վարկը կստանա, գրում է Strana.ua-ն:
Այնուամենայնիվ, ԱՄՀ-ի հետ բանակցությունները հերթական վարկի համար շարունակվում են: Ուկրաինայի ֆինանսների նախարարի պաշտոնակատար Օկսանա Մարկարովան վստահ է, որ վարկավորման հարցը մոտ ժամանակներում դրական լուծում կստանա: