07/08/2018 16:15
Պետբյուջե է վերադարձվել մի քանի տասնյակ միլիոն դոլար, բայց սա դեռ շատ փոքր թիվ է. ՀՀ փոխվարչապետ
ՀՀ պետական բյուջե վերադարձված գումարի վերաբերյալ տարբեր թվեր կան, բայց խոսքն այս պահին գնում է մի քանի տասնյակ միլիոն դոլարի մասին, այսօր «Ազատություն» ռ/կ ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Տարբեր թվեր են` նայած, թե ինչն ենք համարում վերադարձված, ինչը` ոչ: Խոսքը գնում է մի քանի տասնյակ միլիոն դոլարի մասին, բայց, կարծում եմ, սա շատ փոքր թիվ է, որովհետև ընդհանուր առմամբ կարելի է ասել սա երևացող մասն է, որը շատ արագ հայտնաբերվել է և վերդարձվել», - ասաց ՀՀ փոխվարչապետը:
Նա ընդգծեց` «կա այլ, քաղաքականության մակարդակով որոշակի շերտ, որը պետք է սև շուկայից հանել և դրանում ներդնել մաքուր աշխատելու սկզբունքը»:
«Սա պետք է լինի մեր հիմնական նպատակը, որ բոլորը ցանկանան և բոլորին շահավետ լինի աշխատել հարկային դաշտում: Այս դեպքում 10-20 մլն դոլարի մասին չի լինի խոսքը, այլ` հարյուրավոր միլիոն դոլարների», - ամփոփեց ՀՀ փոխվարչապետը: