10/08/2018 14:36
Բոլորս, այդ թվում՝ Ռուսաստանի մեր գործընկերները, պետք է ադապտացվենք այս նոր իրավիճակին. Փաշինյանն արձագանքում է Լավրովին
Սա նոր իրավիճակ է և մենք բոլորս, այդ թվում՝ Ռուսաստանի մեր գործընկերները, պետք է ադապտացվենք այս նոր իրավիճակին, այսօր Բերդում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարության վերաբերյալ հարցին։
«Այնպես որ` ամեն ինչ նորմալ է», - հավելեց Փաշինյանը։
Հիշեցնենք՝ մեկնաբանելով Հայաստանում նախկին նախագահի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ հարուցված քրեական գործերը, կալանավորումը` Ս. Լավրովը, ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, ասել էր. «Հույս ունեինք, որ նման արդյունքին հենվելով, բոլոր ուժերն, առաջին հերթին՝ նոր ղեկավարությունը, կշարունակի առաջ տանել միավորող մոտեցումները և ամրապնդել ազգային համաձայնությունը։ Սակայն վերջին օրերի իրադարձությունները խաթարում են դրական տրամադրվածությունը, հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին, որ իրենք մտադիր չեն իրենց նախորդողներին հետապնդել քաղաքական դրդապատճառներով»։