10/08/2018 14:55
Մտքի տեռոր է, մտահոգվելու, կարծիք, տեսակետ հայտնելու իրավունք չունե՞նք. Հրանտ Մարգարյան (Տեսանյութ)
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը կարծում է, որ Հայաստանում «մտքի տեռոր» է իրականացվում։
«Մենք ուզում ենք, որ նոր Հայաստանի այս շարժումը հաջողի և հաջողելու համար ուզում ենք, որ չսխալվեն և որովհետև չէինք ուզում, որ սխալվեն, տեսակետ ենք հայտնում։ Հակառակը, կարծես, մտքի տեռոր է, ոնց որ մտքի տեռոր է տեղի ունենում երկրում։ Այսինքն՝ մտահոգվելու իրավունք էլ չունե՞նք, տեսակետ ունենալու հնարավորություն չունե՞նք», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը՝ անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ ՀՅԴ հայտարարությանը հաջորդած քննադատական արձագանքներին։
Մարգարյանը հստակեցրեց, որ ՀՅԴ-ի ուզածը այն է, որ «Նիկոլ Փաշինյանը հաջողի» ու հավելեց. «Եթե չենք ուզում, որ հաջողի, թողնենք, ուշ թե շուտ գլուխը կկպնի քարին։ Իսկ եթե ուզում ենք հաջողի, ժամանակին պետք է հիշեցնեինք՝ ինչից խուսափի, որ ճանապարհով չգնա։ Եթե գործընկեր ենք, այդպես ենք կարող գործընկերություն անել, ոչ թե լռելով ու համակերպվելով»։