11/08/2018 15:56
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը կալանավորվել է
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիխ Աբրահամյանը կալանավորվել է, Aysor.am-ն այս մասին տեղեկացավ Երևանի ընդհանուր իրավասության դատարանից:
Նշենք, որ Հենրիկ Աբրահամյանը մեղադրվում է ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելու, պահելու համար ( ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մաս)։
Մասնավորապես, ըստ ՀՔԾ-ի, նա ապօրինի կերպով պահել է հրազեն հանդիսացող, գործարանային արտադրության 5,45 մմ տրամաչափի 7 հատ ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի 3 հատ ակոսափող ձեռքի գնդացիր, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր օպտիկական նշանառության սարքով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր պահեստատուփով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ ակոսափող ինքնալից կարաբին, 5,62 մմ տրամաչափի մեկ հատ որսորդական ակոսափող կարաբին՝ իր պահեստատուփով, արհեստագործական եղանակով պատրաստված, 9 մմ տրամաչափի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված մեկ հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող` ընդհանուր 2909 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ։
Օգոստոսի 9-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշել էր` ըստ եղած վարկածի, Աբրահամյանների մոտ հայտնաբերված զենքն ու զինամթերքը, հնարավոր է, օգտագործվել է Երևանում 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ: