13/08/2018 10:46
Հրանտ Բագրատյանը պարզաբանում է արել Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին արտագաղթի մասին հրապարակվող թվերի վերաբերյալ
Հայաստանի նախկին վարչապետ, նախկին ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվող հարցին, թե երեք նախագահների պաշտոնավարման տարիներին ինչ չափի արտագաղթ է տեղի ունեցել։
Նա վկայակոչել է քննարկումների ժամանակ նշվող թիվը՝ առաջին նախագահի տարիներին՝ 586 հազար, 2-րդ նախագահի՝ 129 հազար և երրորդի ժամանակ՝ 307 հազար. ընդամենը 1022 հազ. մարդ ու հավելել. «Չի կարելի առանց հասկանալու նման թվեր հրապարակել։
1989-1991թթ Հայաստան է եկել 400.000 մարդ Ադրբեջանից։ Նրանց մուտքը չի ֆիքսվել (սահմանապահ ծառայություն ՀԽՍՀ-ում չկար)։
Հետագայում, այդ 400.000-ից 340.000-ը լքել է Հայաստանը, քանի որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն նրանց համար հատուկ ծրագրեր իրականացրին։ Այ նրանց ելքը ֆիքսվել է (արդեն կար սահմանապահ ծառայություն)։
1994-ին այս ամենը ճշտվել է հատուկ հաշվառման շնորհիվ։ Ուրեմն, չի կարելի առանց մուտքը ֆիքսելու, ֆիքսել միայն ելքը։ Բայց միևնույնն է, Ազգային վիճակագրական ծառայության վեջը չի։ Ճիշտ թիվն է՝ այդ ամենից հանած 340000 կամ էլ 1-ին նախագահի 586 հազ ելքի կողքը նշել 340000 մուտք։ Այսինքն, իրականում 682 հազար և ոչ թե 1022 հազ ՀՀ քաղաքացի է լքել երկիրը», - նշել է Բագրատյանը։