14/08/2018 09:09
Որևէ մեկը չի կարող ծնողին և երեխային պարտադրել սև ու սպիտակ հագուստ. ԿԳ նախարար (Տեսանյութ)
Որևէ մեկը չի կարող ծնողին և երեխային պարտադրել սև ու սպիտակ հագուստ, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Եթե ծնողական խորհուրդը հավաքվի ու բոլորը որոշեն, որ երեխաները սև ու սպիտակ հագուստ կրեն, դա նորմալ է, բայց որևէ մեկը չի կարող ծնողին պարտադրել սև ու սպիտակ հագուստ»,- նշել է նա:
Միևնույն ժամանակ նախարարն ընդգծել է, որ դա չի նշանակում ողջախոհության սահմաններից դուրս գալ. «Երեխային պետք է հասարակ ու հարմար հագուստ հագցնել, եթե ծնողները չեն ցանկանում, որ իրենց երեխան սև ու սպիտակ հագուստ կրի: Սա պարզ հարց է և ունի պարզ լուծում», - ասել է Հարությունյանը: