15/08/2018 12:32
Պետք է բացահայտվեն նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներում կատարված հանցագործությունները. Արա Պապյան (Տեսանյութ)
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն, հասարակական գործիչ Արա Պապյանը կարծում է, որ 1991-ից սկսած կատարված բոլոր հանցագործությունները, նաև՝ սպանությունները պետք է բացահայտել, քանի որ հասարակությունը արդարության պահանջ ունի։
«Կարիք կա, որ բացահայտվեն 1991 թվականից սկսած հանցագործությունները, ոչ թե վերջին տասը տարիների, որ ասում են Քոչարյան և Սերժ Սարգսյան։ Ոչ։ Ներառյալ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակը։ 1991-ից ի վեր բավականին սպանության դեպքեր են եղել, որ փակ են մնացել, սեփականաշնորհման խիստ կասկածելի դեպքեր են եղել, էլ չեմ ասում, որ 1996-ի ցույցերի ցրելն ու ջարդերը, որ մարդիկ այդ ժամանակ չեն մահացել, բախտի բան է եղել, բայց այն ժամանակ էլ կրակել են չէ՞։ Հասարակությունը կարիք ունի արդարության, որը պետք է իրականացվի արդարադատության միջոցով», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արա Պապյանը։
Ներքաղաքական իրադարձությունների մասին մանրամասն՝ տեսանյութում։