15/08/2018 09:59
«Հրապարակ». Հացի գնի կամ քաշի մեջ փոփոխություններն անխուսափելի են
«Հրապարակ» թերթը գրում է. «Հացի փոքր արտադրամաս ունեցող գործարարներից մեկը երեկ մեզ տեղեկացրեց, որ երեկվանից ալյուրը թանկացել է՝ 50 կիլոգրամի մեջ 1 դոլարով։
Եթե 50 կգ-անոց ալյուրի պարկը Բաղրամյանի ալրաղացը, որի սեփականատերը Լֆիկն է՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, մի քանի օր առաջ վաճառում էր 21 դոլարով, այսօրվանից այն վաճառվելու է 22 դոլարով։
Եվ քանի որ Բաղրամյանի ալրաղացը գերիշխող դիրք ունի շուկայում, ապա շղթայական կարգով ալյուրի գինը կբարձրանա նաև մյուս ալրաղացներում, ինչը նշանակում է, որ առաջիկայում հացի փռերը կվերանայեն հացի կա՛մ գինը, կա՛մ քաշը»։