15/08/2018 10:09
«Հրապարակ». ՊԵԿ-ում ազատվում են աշխատանքից անգամ նրանք, ովքեր նոր իշխանությունների օրոք են նշանակվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին Պետեկամուտների կոմիտեի մաքսային բլոկում խոշոր կադրային փոփոխություններ են եղել։ Իրար ետևից պաշտոնները լքում են կասկածելի համբավ ունեցող անձինք։ Ուշագրավ է, որ ազատվում են անգամ նրանք, ովքեր վերջին ամիսներին են նշանակվել՝ նոր իշխանությունների օրոք։ Մեզ հայտնի դարձավ, որ պաշտոնանկ են արվել օրեր առաջ նշանակված Գուգարքի մաքսանենգության դեմ պայքարի բաժնի պետ Արթուր Անտոնյանը և մաքսայինի ևս երկու աշխատակից՝ մաքսանենգության դեմ պայքարի Սյունիքի և Շիրակի տարածաշրջանային բաժինների պետերը։ Համակարգում լուրեր են շրջանառվում, որ նրանք հաշվի չեն առել կաշառք չվերցնելու մասին վարչապետի պահանջները»։