15/08/2018 09:54
«Ժողովուրդ». Ո՛չ մեղադրող, ո՛չ պաշտպանական կողմը դատավորին ինքնաբացարկ չի հայտնել դատաքննությունից առաջ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաքննիչ բողոքը քննեց և նրան ազատ արձակելու որոշումը կայացրեց դատավոր Ալեքսանդր Ազարյանը, որը 1998-99թթ. և 2001-2006թթ աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում: Տեսակետ կա, որ հենց այս հանգամանքն էլ դեր է խաղացել, որ Ազարյանը որոշի Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին:
Բայց, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, դատավոր Ազարյանը դատաքննությունից առաջ կողմերին հարցրել է՝ արդյոք իրեն ինքնաբացարկ հայտնելու հիմքեր տեսնում են: Սակայն ո՛չ մեղադրող, ո՛չ պաշտպանական կողմը որևէ առարկություն չի ներկայացրել ու դատավորին ինքնաբացարկ չի հայտնել: Դրանից հետո էլ սկսվել է Ռոբերտ Քոչարյանի բողոքի քննությունը: Բայց, փաստորեն, ստացվում է` իզուր»: